«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունները կոչված են նվազեցնելու Եվրոպայի քաղաքական կշիռը

Աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունները կոչված են նվազեցնելու Եվրոպայի քաղաքական կշիռը
20.10.2023 | 06:58

2018 թ. հայաստանյան գործընթացը ստրատեգիապես է ձախողվել։ Խորքային նպատակը 2018 թ. գարնանային իրադարձությունների նույնիսկ ոչ թե արևմտականացումը, այլ հենց Հայաստանի եվրոպականացումն է եղել, ինչի դիմաց վճարեցինք շատ ծանր գին։ Սրա մասին, կասկած անգամ չունեմ, ԵՄ նախկին ղեկավար Դոնալդ Տուսկը իր հուշերում մի օր կգրի։ Բայց մտահոգությունս այն է, որ այդ գինը մինչև վերջ չենք վճարել։ Դեռ վճարելու ենք, եթե շատ մոտ ապագայում Հայաստանում հիմնարար ստրատեգիական փոփոխություններ տեղի չունենան։ Փոփոխությունն անձերին չի վերաբերում, այլ՝ ստրատեգիային։ Սա ասում եմ մեծ ցավով, բայց ամենայն պատասխանատվությամբ։ Եվ խնդիրն ամենևին այն չէ` Եվրոպան լա՞վն է, թե՞ վատը։ Խնդիրն այն է, որ ստրատեգիական ձգտումների առանցքը` Եվրոպան, որպես աշխարհաքաղաքական ֆակտոր, այլևս կենսունակ չէ։ Ավելին, աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունները, որոնք ուղեկցվում են հակամարտությունների աշխարհագրության ընդլայնման միտումներով, կոչված են նվազեցնելու առաջին հերթին հենց Եվրոպայի քաղաքական կշիռը։ Այս հարցում, որքան էլ զարմանալի հնչի, նույնիսկ առկա է կոնսենսուս Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Սա, նորից եմ կրկնում, լավ է, թե վատ, ցանկալի է, թե անցանկալի, ոչ մի նշանակություն չունի։ Սա իրականությունն է, որի հետ հաշվի չնստել, անտեսել, նշանակում է՝ առերեսվել ստրատեգիական պարտությանը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ